«Թող աշխատավարձի չափն էլ գրեն, ամաչեն». Բագրատ Սրբազանի պատասխանը` ՀԺ-ին

«Ես աշխատավարձ գրեթե չեմ էլ ստացել Կոնսերվատորիայում, տեղյակ էլ չեմ: Ժամանակին էլ աշխատավարձս փոխանցել եմ, ուր որ հարկն է»,- րոպեներ առաջ երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հոդվածի վերաբերյալ հարցին: Լրագրողը համառեց՝ իսկ որտե՞ղ եք փոխանցել: «Ինչ որ մի ուսանողի ուսման վարձի համար,- նշեց Սրբազանն ու հավելեց,- թող աշխատավարձի չափն էլ գրեն, ամաչեն»:
Օրար առաջ «Հայկական ժամանակ»-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր, թե ի՞նչ առարկա է դասավանդում Բագրատ Գալստանյանը բուհում՝ հարցումը ուղարկելով ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի անունով:
«Բուհից մեզ ուղարկված պատասխանում ասվում է, որ վերջինս 2015 թվականից է համատեղության կարգով աշխատում հաստատությունում՝ որպես Հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս՝ դասախոսելով 2-րդ կուրսում 2-րդ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:
Մեր հարցին՝ որքա՞ն ժամանակ է, որ նա բացակայում է դասերից, այլ կերպ ասած՝ աշխատանքից, բուհից հայտնել են՝ մայիսի 6-ից սկսած»,- գրել է Փաշինյանի կնոջը պատկանող կայքը:

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
3816:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
3616:24
«Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»․ Վիկտոր Մնացականյան
4816:12
Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
7016:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
11515:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6115:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8214:06
Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ են (տեսանյութ)
16013:43