«Եթե Նիկոլը չլիներ իմ ընկերը, լիներ իմ զույգ եղբայրը, ես էլի պայքարելու էի». Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, կիրանցցի Գեղամ Նազարյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում պատասխանեց հարցին՝ դուք պահանջո՞ւմ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Դա անքննարկելի ճշմարտություն է: Ոչ թե Նիկոլի անձի դեմ եմ ես պայքարում, անհատ Գեղամն իր ընկեր Նիկոլի դեմ կարա անհատ պայքարի, բայց ես ասում էի՝ ժողովուրդ, հանուն ՀՀ-ի: Եթե Նիկոլը չլիներ իմ ընկերը, լիներ իմ զույգ եղբայրը, ես էլի պայքարելու էի, որովհետև մեր Հայաստանի շահերից չի բխում, որ պարտություն կրած մարդը շարունակի ղեկավարել: Բնականաբար, այդ կարծիքը չի կարող փոխվել: Ինձ ասում են՝ 21 թվին ուրիշ ձև էիր ելույթ ունենում, ես հո դերասա՞ն չեմ, բա 21 թվին իմ էմոցիաները այլ էին, 24 թվին այլ են, ուզում են մուր քսեմ, արցունքներ, հուզական խո՞սք: Չէ»: Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ այն բացասական է ազդում Բաղրամյան պողոտայում անցուդարձի վրա, բայց այդ ցասումը չի կարող դրական ազդեցություն չունենալ երկրի վրա. «Մենք պիտի օգնենք Փաշինյանին, որ հրաժարական տա, չի տալիս մի շարք պատճառներով, այդ թվում՝ իր իսկ կողմից գեներացված չարության մթնոլորտի պատճառով»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Եմենում հուսիները 5 բալիստիկ հրթիռ են արձակել նախագահական պալատի վրա
256Երեկ, 20:48
Ստամբուլում աճում է ջրհեղեղի զոհերի ու անհետ կորածների թիվը
187Երեկ, 20:30
Ռումինիայի ափերի մոտ լցանավի հրդեհի հետևանքով ութ նավաստի անհետ կորել է
276Երեկ, 17:55
«44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության». ՆԳՆ ոստիկանություն
151Երեկ, 13:12
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
320Երեկ, 12:24
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ
147Երեկ, 10:18
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում
140Երեկ, 09:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սարատովի մարզում գտնվող «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա
41114.10.2026, 12:36