«Վրաստանը ողջունում է Երևանի ու Բաքվի պատմական որոշումը»․ Դարչիաշվիլի

534
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 14:24
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, գրում են վրացական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերը, ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացները։
Հանդիպումից հետո Միրզոյանը Դարչիաշվիլիին հրավիրել է Հայաստան։
«Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի՝ պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը։ Վրաստանը հույս ունի, որ խաղաղ գործընթացը կպահպանի դրական դինամիկան»,- ասել է Դարչիաշվիլին։
Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ Միրզոյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

«Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան
5621:30
«Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
5421:00
«Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած, ՀՀ-ին միայն պարտություններ և կորուստներ բերած․․․»․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
6920:24
«Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյան
10720:00
«Հարգելի՛ Սուրեն Պապիկյան, դադարեցրե՛ք մանիպուլյացիան, հրապարակե՛ք տվյալներ»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
7719:42
«Նոր զիջումների շեմին ենք կանգնած, թույլ չենք տալու․ խաղաղությունը լինելու է առանց զիջումների»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7818:30
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին
11818:00
«Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա (տեսանյութ)
8417:54