«ԵՄ-ն ցավում է, որ Ուկրաինայում մարդիկ են զոհվում, բայց կշարունակենք զենքի մատակարարումը»․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ԵՄ-ն «ցավում է, որ Ուկրաինայում մարդիկ են զոհվում, սակայն անհրաժեշտ է համարում ռազմական աջակցության շարունակումը»։
«Ուկրաինային աջակցելով՝ մենք աջակցում ենք մեր սեփական անվտանգությունը, և դա խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։ Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, առաջին հերթին՝ ուկրաինացիները... Բայց ի՞նչ խաղաղություն ենք ուզում։ Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմն արագ կավարտվի, քանի որ Ուկրաինան չի կարող իրեն պաշտպանել առանց մեր աջակցության։ Պատերազմը կավարտվի, այո, բայց ի՞նչ արդյունքով։ Ո՞րն է լինելու Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը: Մենք, անշուշտ, ցավում ենք, որ մարդիկ զոհվում են, բայց ուկրաինացի զինվորները կռվում և զոհվում են, քանի որ նրանք պաշտպանում են իրենց երկիրը։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց այնպիսի խաղաղություն, որը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգության երաշխիքներ է տրամադրում»,- РИА Новости-ն մեջբերում է Բորելի խոսքը։

Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
1122:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
3021:54
«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
5421:30
«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
5420:18
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
7019:54
«Պայքարում էին, որ իշխանության գան՝ փող աշխատեն, հիմա իրենց ունեցածը կտան Նիկոլին»․ Արգիշտի Կիվիրյան
7219:36
ՄԱԿ ԳԱ շրջանակներում Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)
6219:30
Նյու Յորքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը
10619:06