«Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի»․ ՄԱԿ

670
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 11:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի և դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները։
«Իսկապես հուսով ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն իր պտուղները կտա։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է նա։

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
11700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
11700:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
9000:24
«Փատացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
8700:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
79Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
71Երեկ, 23:30
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայումն անվտանգություն չի բերի»․ Փեզեշքիան
149Երեկ, 23:12
Քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
81Երեկ, 22:54