«ԱՄՆ-ի դեսպանի մոտ ի՞նչն է առաջացրել սահման դիտարկելու անհրաժեշտություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինը հուլիսի 11-ին ԵՄ դիտորդական առաքելության հետ դիտարկում է արել Կապանում: Թե սահմանի հատկապես որ հատվածում, մանրամասն ներկայացված չէ:
Հետաքրքիր է, որ այդ դիտարկումը տեղի է ունենում Վաշինգթոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո: ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ ու հովանու ներքո այդ հանդիպումից մեկ օր անց Հայաստանում ԱՄՆ դեսպանի մոտ ի՞նչն է առաջացրել սահման դիտարկելու անհրաժեշտություն:
Ուշադրության արժանացնենք, դիտարկումը եղել է Սյունիքում: Նախօրեին առավոտյան թելեգրամյան ալիքումս գրառում էի արել Վաշինգթոնում սպասվող հանդիպման առնչությամբ, որի մի հատված ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը այստեղ.
«Միեւնույն ժամանակ, շաբաթներ առաջ Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ սահմանի վերաբերյալ հաջորդ համաձայնությունը կարող է լինել Սյունիքի ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ Վաշինգթոնը բարձրաձայնել է առեւտրային միջանցքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը՝ դրա համար կարեւոր համարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագիրը, կա թերեւս մեծ հավանականություն, որ վաշինգթոնյան հրավերի սեղանին կարող են լինել սահմանի սյունիքյան հատվածին վերաբերող հարցեր: Ի դեպ, ժամանակագրական առումով շատ ուշագրավ է, որ հուլիսի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հյուրն են եղել Հայաստանում Իրանի դեսպանն ու ռազմական կցորդը»:

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
4116:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
6915:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8515:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8114:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
8814:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
8813:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
8513:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
8212:42