«Ես այն ժամանակ ձեզ ասում էի` երկիր եք քանդում». Աշոտ Հարությունյանը` Ռուստամ Բաքոյանին

Գյուղատնտեսության նախկին նախարար Աշոտ Հարությունյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հնչեցրած իր ծավալուն ելույթի սկզբում դիմեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։
«Կոչ եմ անում ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, ում պապին ու հորեղբորը անձամբ ճանաչում եմ, արտակարգ մարդիկ են. հիշո՞ւմ եք, 2019 թվականին ԱԺ-ում Գեղարքունիքի ու Կոտայքի մարզպետների հետ քննարկում էիք, թե որ մարզի կենդանիները պետք է արածեն Ջերմուկի արոտավայրերում։
Իսկ հիմա գիտե՞ք՝ այնտեղ ում անասուններն են արածում և ում զորքն է։ Ես այդ ժամանակ ասում էի, որ քանդում եք երկիրը, դուք ասում էիք՝ ոչ: Երկիրը ուժեղ է տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ: Եվ հիմա ուզում եմ ավելի խրոխտ ձևով հայտնել՝ ինչո՞ւ գյուղատնտեսությունը քանդեցիք։ Չէ՞ որ դուք էլ էիք այդ հացից ու մսից օգտվելու:
Ինչո՞ւ քանդեցիք այդ տնտեսությունը, ինչո՞ւ փակեցիք Գյուղատնտեսության նախարարությունը, եթե դուք եկել էիք երկիրը շենացնելու համար, ի՞նչ էր արել ձեզ այդ տնտեսությունը, որն ապահովելու էր պարենային անվտանգությունը: Սա միտում է, մինչև վերջերս փորձում էի այլ պատասխան գտնել, բայց չկա»:
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այս երկրում բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական մակարդակում։

«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
8615:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
9914:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
64425.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
37825.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
37625.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
71025.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
68824.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
74724.09.2026, 21:24