«Անգամ Գերմանիայի կանցլեր Շոլցը ոչ մի կադրում չի երևում». Էդգար Ղազարյան

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետը տիկնոջ հետ երեկ ներկա է գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին: Անդրադառնալով այդ իրադարձությանը՝ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել է. «Ուզում եմ շնորհավորել ֆուտբոլասեր հանրությանը, որովհետև ֆուտբոլի պատմության մեջ տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ ֆուտբոլի համաշխարհային լեգենդներից մեկը որոշել էր մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին, խոսքը՝ Փաշինյանի ու նրա տիկնոջ մասին է: Ինչո՞վ էր բացառիկ. աշխարհի ուրիշ ոչ մի երկրի ղեկավար, բացի նրանցից, որոնց թիմերը մասնակցում էին այդ խաղին, երեկվա հանդիպմանը չի եղել: Անգամ Գերմանիայի կանցլեր Շոլցը ոչ մի կադրում չի երևում: Էդ մարդը Բեռլինում չի գնացել հանդիպումը ստադիոնում նայի, Փաշինյանն ամբողջ ընտանիքով գնացել է Բեռլին՝ ֆուտբոլային խաղը նայելու»:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
145Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
24430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
148927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
52827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
148027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
156126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
50725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
59224.10.2026, 19:54