ՀՀ իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: «Sputnik Արմենիա»-ն գրում է, որ դեռևս մայիսին հարցում էին ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։
«Ձեր կողմից հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո»,- ասված էր պատասխանում։
Հուլիսի 1-ին նոր հարցում է ուղարկվել Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով տրամադրել կոորդինատները և հետաքրքրվելով, թե ինչ փուլում է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի համաձայնեցման գործընթացը, որը կողմերը պետք է ավարտեին հուլիսի 1-ին (կանոնակարգն այդպես էլ չընդունվեց. խմբ.):
Չնայած հարցմանը պատասխանելու սահմանված ժամկետ լրացել է, բայց պատասխան չի ստացվել։ Այս ընթացքում գրասենյակից բանավոր պարզաբանումներ ստանալու փորձերը ևս հաջողությամբ չեն պսակվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան
214:42
«Ինքը ընդեղ է եղել ու տեսել է «Ալֆա» ջոկատը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3514:18
«Աղբը մաքրելու փոխարեն՝ ավելի են աղտոտում մայրաքաղաքը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
5013:42
«Հիշեք Գուրգենին, հատկապես նրանք, ովքեր խոսում են «խաղաղության» մասին»․ Արսեն Նիկողոսյան
5613:18
Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է
6212:30
«Ձեզ միլիոններ տան, բայց չունենան երաշխիք՝ պաշտպանված լինելու, որովհետև դիմացը Նիկո՞լն է»․ Սոֆյա Հովսեփյանը՝ փաստաբաններին
8010:30
«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան
8609:54
«Քաղաքակիրթ ոչ մի երկրում նվազագույն աշխատավարձի և վարչապետի աշխատավարձի նման հարաբերակցություն չկա»․ Արա Պապյան
9209:00