«Ալիևի բարբաջանքին առ այս պահը պատասխան չի հնչել»․ Դիլբարյան
![]() 255 Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 01:24 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «իլհամ ալիևի սույն բարբաջանքին առ այս պահը պատասխան չի հնչում, ԱՄՆ գուժած «բարդ փոխզիջումնե՞րն» են․ «Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք սպասում ենք հստակ հայտարարություն, առ այն թե ինչպես և երբ պետք է ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, որոնք վտարվել են այսօրվա Հայաստանի տրածքից՝ Արևմտյան Ադրբեջանից, վերադառնան իրենց պատմական տարածքներ՝ ապրելու կամ այցելելու նպատակով։ Հատկապես որ, ըստ մեր տվյալների, 90% բնակավայրերը, որոնք ժամանակին բնակեցված են եղել ադրբեջանցիներով այսօր բնակեցված են հայերով»։ Փաստորեն ՀՀ գործող վարչախումբն իր արձակուրդ վայելող վարչապետի հետ 0 դիվանագիտություն, 0 ինքնիշխանություն, 0 անկախություն կարգախոսով գնում են առաջ։ Տեսե՛ք Փաշինյանը իլհամի հետ չի հանդիպել, այդ ինչո՞ւ, որպեսզի չասի, չպատասխանի, թե ողջ Ադրբեջան կոչվող և հարակից հարազատ Թուրքիայի զավթած տարածքներում հազարամյակներով հայեր են ապրել, այժմ դրանք բնակեցված են թյուրք-ազերիներով, կամ էլ դատարկ են, որ Բաքվում, Գանձակում, Սումգայիթում, Շահումյանի շրջանում, Գետաշենում, Նախիջևանում մինչև վերջին ցեղասպանությունը և էթնիկ զտումները միլիոնից ավելի հայ է ապրել, մեր պատմական հուշարձաններն են եղել, շիրմատներ՝ թվագրված տապանաքարերով, որ բուլդոզերներով մարդասպան ստահակի պես ավերել ու քանդել են, իսկ տերերին խոշտանգել, որ մազապուրծ փախչեն, ապա՝ 2023 թվականի ահաբեկչությունից և շարունակական ցեղասպանությունից հետո հայեր չեն մնացել ողջ Արցախի զավթված տարածքում։ Իսկ թյուրքական ժողովուրդների մայրաքաղաք հռչակված Շուշին հայոց քաղաք է, որ վերստին բռնազավթել են հանցագործ պատերազմում ներքին ծախու թշնամիների աջակցությամբ․․․Հարցնող չկա, թե մեր հայրենակիցները, ցեղասպանվածների սերունդները ե՞րբ և ի՞նչ պայմաններով, փոխհատուցմամբ են վերադառնալու իրենց տուն, հայրենիք։ Այս և նման հարցերն ու իրական, պատմական բոլոր փաստերով ամրագրված իրողությունները չհնչեցնելո՞ւ, չասելո՞ւ համար է Փաշինյանը հրաժարվել ալիևին հանդիպել, աղան հանկարծ կբարկանա, իսկ ինքն ու իր կուսակցախումբը հույս ունեն Կիրանց-2, 3 գործողություններն իրականացնել, Տիգրանաշենն ու Սյունիքի տարածքները որպես միջանցք հանձնե՞լ ու այդ գնով վասալի իշխանություն պահե՞լ։ Իրենց դեմ քաղաքական համակարգային պայքար չկա, գոտեպնդվել են։ Կլռեն, կնվաստանան, Հայաստանը գետնաքարշ անպետություն կդարձնեն, միայն թե իշխանության փշրանքներ պահեն, ոմանք էլ հիփոթեքային վարկ փակեն, պարգևավճար ստանան։ Չեն փակի, չեն ստանա, աղան թույլ չի տա, ճակատագիրն էլ․․․»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«ԴՕԿ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է դաշինքով». Վարդան Ղուկասյան
8409:00
Սիրիայի ղեկավարը նոյեմբերի 10-ին կայցելի Վաշինգթոն
442Երեկ, 16:10
Թրամփը սպառնացել է զորքեր ուղարկել Նիգերիա
334Երեկ, 15:14
«Ամաչո՞ւմ եք ձեր եղբոր վարքագծի համար»․ լրագրողը՝ Ստեփան Ասատրյանի եղբորը (տեսանյութ)
374Երեկ, 14:00
«Ժողովուրդը երբեք դուրս չի գա եկեղեցու դեմ»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
346Երեկ, 13:42
«Լավ անցա՞վ այսօր»․ Արսեն Բաբայան
248Երեկ, 13:30
«Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր ունենալը պատիվ է»․ Էմմա Պալյան (տեսանյութ)
290Երեկ, 12:48
«Սա իշխանության վերջնախաղն է»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
308Երեկ, 12:12
