«ԵՄ-ի այս որոշումը գնահատում ենք որպես վտանգավոր քայլ»․ Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու որոշումը վտանգավոր քայլ է, և այն ուղղված է Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը։
«Ռադար Արմենիա»-ի փոխանցմամբ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է․ «Մենք վճռական բողոք ենք հայտնում Եվրոպական միության կողմից ընդունված որոշման դեմ և ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվություն տրամադրել այդ օգնության վերաբերյալ: Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի ձեռնարկած քայլերից հետո այժմ Եվրամիությունը Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու որոշում է կայացրել: ԵՄ-ի այս որոշումը սխալ ենք համարում, այն գնահատում ենք որպես վտանգավոր քայլ, որն ուղղված է Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը»,- ասել է Հաջիզադեն՝ հավելելով, որ Եվրամիությունը պետք է վերջ դնի այն քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը։

«Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր, բայց դա չի ենթադրում, որ տեսքը պետք է վատ լինի»․ Արամ Օրբելյան
2011:30
«Տեսա՞ք՝ ձեթի տուփերը, ալյուրը, մեշոկներով շաքարավազը». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3511:24
«Ես իմ տեղում նստած էի, ինքը՝ դահլիճի կենտրոնում զգաստ կանգնած»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4111:12
«Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրությանը, մոտեցնում է հաղթանակը՝ թշնամու նկատմամբ»․ Մեդվեդև (տեսանյութ)
4911:06
Կոնջորյանի՝ «ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են» արտահայտությանը Ֆարմանյանն արձագանքեց՝ «կարևորը թուրք չլինել» (տեսանյութ)
4910:48
«2017-ին ՀՀԿ-ականների կողմից մեկը կար, ասում էր՝ քեզ կտանեմ, ոտերդ կջարդեմ». Արփի Դավոյան (տեսանյութ)
4310:36
«Ո՞նց եք. ես ոնց որ ձեզնից լավ եմ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
6010:30
Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները
9710:24