Պայթյուն՝ Երևանի շենքերից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հինգերորդ հարկի թիվ 35 բնակարանում է տեղի ունեցել պայթյունը, ինչից հետո 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, և հնարավոր է՝ տեղափոխեն հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը։

4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
5421:24
Էլեկտրական ենթակայանի հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ)
6320:48
Նոյյան տապանի որոնման տարածքում հայտնաբերվել է հին խեցեղեն (լուսանկար)
11818:54
Հրդեհի վայրում լսվում են պայթյունի ձայներ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12618:36
Այրվում է էլեկտրական ենթակայան. ՆԳՆ
8518:12
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում (տեսանյութ)
11617:54
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
29725.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
77625.09.2026, 13:00