«Արդյո՞ք «Զարյա 3» է օգտագործվել հունիսի 12-ին»․ հարցում՝ ՆԳ նախարարին

Մինչ օրս դեռևս պատշաճ տեղեկություն չի հաղորդվում, թե հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ի՞նչ տեսակի նռնակներ են կիրառվել:
«Թերթ»-ը գրավոր հարցումով դիմել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ տրամադրելու տեղեկություն՝ արդյո՞ք հունիսի 12-ին ցուցարարների դեմ կիրառվել է «Զարյա 3» արգելված միջոցը: Սակայն նախարարությունից նշել էին, որ տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություն և կպատասխանեն 30-օրյա ժամկետում, իսկ դրանից հետո պատասխանել էին, որ դիմեն Քննչական կոմիտե, քանի որ դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Լրատվականը ստացել է Քննչական կոմիտեի պատասխանը, որտեղ կրկին նշված չէ՝ ի վերջո ի՞նչ հատուկ միջոց է կիրառվել ցուցարարների դեմ հունիսի 12-ին:
Քննչականից լրատվականի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ հարուցվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում:
Լրատվականը գրում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո հունիսի 26-ին նոր որոշում է ընդունել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զայրա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոները հավաքների ժամանակ՝ այդպիսով թույլատրելի դարձնելով այն:
Ուշագրավ է նաև, որ արդեն հուլիսի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է փոփոխություններ կատարել այս տարի մայիսի 16-ին ընդունված ՀՀ ՆԳՆ-ի կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին ՆԳ նախարարի թիվ 48-Լ հրամանի մեջ ու ՀՀ ՆԳՆ-ում հատուկ միջոցների առկայության, դրանց տեսակի ու քանակի մասին տեղեկությունը դարձրել գաղտնի»:

«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան
214:24
«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
5713:24
«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6712:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
8212:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
19011:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
8011:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8611:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
8310:30