«Տեսանյութերն ապացուցում են մեղադրանքի անհիմն լինելը»․ փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական հերթական նիստն էր։ Քննարկվեցին նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես՝ տեսագրությունները։
Պաշտպանական կողմը պնդեց, որ տեսանյութերն իրականում փաստում են ոստիկանների գործողությունների անօրինականությունն ու ներկայացված մեղադրանքի անհիմն լինելը։
Ըստ մեղադրանքի՝ Լևոն Քոչարյանը հպվել է ոստիկանին։ «Դուք այդտեղ ոստիկանին հպվել տեսա՞ք։ Լևոն Քոչարյանը և մյուսները պարզապես մոտենում են ոստիկաններին և դեմ-դիմաց կանգնում։ Մեկ վայրկյան հետո Լևոն Քոչարյանին բռնությամբ սկսում են բերման ենթարկել։ Հետո, ըստ մեղադրանքի, Լևոն Քոչարյանը խոչընդոտում է բերման ենթարկելը, երբ նրա ձեռքերն ազատ չեն, և նայեք տեսանյութը՝ ո՞նց է խոչընդոտում, որ այնտեղ ոչ մեկին բերման չեն ենթարկում»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ եթե մեղադրանքը կազմված է այդ տեսագրության հիման վրա, որտեղ պարզապես հերքվում է մեղադրանքը, ապա նա ավելացնելու ոչինչ չունեի։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանները անհնազանդության ակցիայի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել Լևոն Քոչարյանին։ Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Նիստի մանրամասները՝ տեսանյութում

«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
5400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
10600:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
74Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
89Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
101Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
103Երեկ, 17:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
134Երեկ, 17:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
101Երեկ, 17:06