Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար

Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը. «Նա ամբողջությամբ զղջում է կատարված փաստի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:
Փաստաբանից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս ստացվեց, որ երեխային ծեծած կինը հայտնվեց ազատության մեջ ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նույնիսկ միջնորդություն չներկայացվեց: «Հասարակության մեջ եղած այն մոտեցումը, թե եթե անձի նկատմամբ չի ընտրվում ամենախիստ խափանման միջոց կալանքը, նշանակում է՝ անձը խուսափելու է պատասխանատվությունից, թերի պատկերացում է: Ըստ էության, գործ ունենք մի ապացույցի՝ տեսանյութի հետ, որի բովանդակությունը, ամենամեծ ցանկության դեպքում էլ մեղադրյալը՝ ազատության մեջ լինելով, չի կարող խեղաթյուրել: Ըստ էության՝ քանի որ հրապարակային եղավ երեխայի ծնողների դիրքորոշումը, որ բողոք չունեն, ինչը հայտնի դարձավ, երբ մեղադրյալը գտնվում էր անազատության մեջ: Մեղադրյալը չի կարող նաև ինքնանպատակ մղում ունենալ ապացուցման գործընթացին միջամտել, որ իր դեմ բողոք չներկայացվի:
Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելուն, քանի որ խոսքը վերաբերում է անձի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում ենթադրյալ հանցանքի կատարմանը, այլ ոչ թե առօրյա կենսագործունեության ընթացքում և նրա լիազորությունները կասեցված են, նշանակում է, որ չի կարող լինել ողջամիտ ենթադրություն, որ անձը՝ լինելով դրսում, կարող է նոր հանցանք կատարել: Անձն իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա, ամուսինը Հայաստանում չէ, մեկնել է արտագնա աշխատանքի: Արդյոք այս անձը նոր հանցանք կանի՞, կթողնի՞ երեխաներին, փախուստի կդիմի՞ կամ կխոչընդոտի՞ նախաքննությանը, եթե կա այնպիսի ապացույց, որի բովանդակությունը խեղել հնարավոր չէ: Միանշանակ այս հանգամանքների համակցությունը բերում է այն հետևության, որ որևէ պարագայում ողջամիտ կասկած, որ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել իր պատշաճ վարքագիծը, չի կարող լինել»,- պատասխանել է դաստիարակի պաշտպանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

ՔՊ-ի թեկնածու Էդիկ Չախալյանը վերընտրվել է Լերմոնտովոյի համայնքապետ
1523:18
«Նույնիսկ Փաշինյանի սպառնալիքները փաստում են, որ պատերազմը քուն է մտել ու ամեն վայրկյան կարող է ժայթքել». Արթուր Խաչատրյան
4323:00
«Իրանը հարստացնում է ուրանը մինչև 60%՝ խաղաղ նպատակներով». Արաղչի
9022:48
«Նավթի գները կսկսեն նվազել, հենց որ Իրանը հանձնվի». Թրամփ
4522:30
«Ի՞նչ են զգում նիկոլականները Եռաբլուրում». Արամ Գևորգյան
5721:54
«Չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողությունները». Իշխան Սաղաթելյան
6021:42
««Հանրային»-ի եթերով Թաթայի համերգն անբարոյականություն է պետական մակարդակով». Նարեկ Գալստյան
9020:24
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Սյունիք
7120:00