Մանվել Փարամազյանը 12 տարի անց «որոշեց», որ չի ավարտել Օմսկի բուհը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երբեմնի ընդդիմադիր գործիչ, Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիրներից հանդիսացող Քաջարանի քաղաքապետի «ծաղկային դիվանագիտությունը» տապալվել է։
Թեև 2022 թվականին Փարամազյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրեց, փոխարենը, ըստ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների, օրերս Աննա Վարդապետյանից ստացել է ծանուցագրեր՝ իր ենթադրյալ ապօրինի ծագման միլիարդները հետ վերադարձնելու թեմայով։
Ուշագրավն այն է, որ Փարամազյանն իր պաշտոնական կենսագրությունը սկսել է սրբագրել՝ գրելով, որ ՌԴ Օմսկ քաղաքում ընդունվել է բուհ, բայց չի սովորել այնտեղ՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու պատճառով։ Փարամազյանը հաշվի չի առել, որ մեր տրամադրության տակ է իր կենսագրության սկզբնական՝ ենթադրյալ կեղծ տարբերակը, ըստ որի՝ նա ավարտել է սույն բուհը և ստացել իրավաբան-իրավագետի որակավորում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

««Հանրային»-ի եթերով Թաթայի համերգն անբարոյականություն է պետական մակարդակով». Նարեկ Գալստյան
6820:24
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Սյունիք
5720:00
Հրդեհի հետևանքով 5000 բաժանորդ հոսանքազրկված է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10419:30
«Տաշիրենց բացատրեք, որ Տիգրանաշենի թեման անգամ Տիգրանաշենում ապրողներին չի հուզում». Արգիշտի Կիվիրյան
7819:24
«Պատկերացրեք՝ թուրքը գրավել է Երևանը և ինչ-որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ. ի՞նչ կաներ». Դավիթ Վանյան
9117:36
«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
12917:00
«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան
8116:36
«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
8016:06