«Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե չեմ սխալվում, Քարահունջն իր ոճով միակն է ամբողջ Անդրկովկասում
Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին:
Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ:
Պատմաբանները ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են են:
Ի հաստատումն այն վարկածի, որ Զորաց Քարեր համալիրը հնագույն աստղադիտարան է, 1994-1997 թթ. հայ գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ 4 գիտա-հետազոտական արշավ է կազմակերպվել : Հետազոտությունների շրջանակներում, որոնք անցակցվում էին արևակայության և գիշերահավասարի օրերին, արշավի մասնակիցները չափում էին տեղանքի մագնիսական շեղումը, աշխարհագրական կոորդինատները և հուշարձանի չափերը: Բարդ հաշվարկումների և անցքերով երկնային լուսատուների շարժման բազմաթիվ դիտումների արդյունքը դարձավ Հերունու վարկածը այն մասին, որ Քարահունջի աստղադիտարանը (ինչպես ինքը անվանեց այն) ավելի քան 7500 տարեկան է: Հերունին նույնիսկ զուգահեռ է անցկացնում անգլիական Սթոունհենջի (3020-2910 մ.թ.ա.) և հայկական Քարահունջի միջև»:

«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
3503:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
76Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
114Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
192Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
197Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
139Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
79Երեկ, 22:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
66Երեկ, 21:48