Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների վրա ևս պետք է տարածվեն իրավունքներն ու օրենքները»․ Թագուհի Ղազարյան

«Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների վրա ևս պետք է տարածվեն իրավունքներն ու օրենքները»․ Թագուհի Ղազարյան
160
Այսօր, 17:48

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անկեղծորեն կարծում եմ, որ աշխարհիկ պետության մեջ բոլոր կազմակերպությունների (այդ թվում կրոնական) ներկայացուցիչների վրա պետք է տարածվեն։ Սա իմ համոզմունքն է։
Երբ ես ասում եմ, որ Տեր Արամի աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանված լինեն, ես միաժամանակ նաև նկատի ունեմ, որ Արշակ Սրբազանի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը նույնպես պետք է պաշտպանված լինի։
Այն մարդիկ, որոնք երեկ ինձ հակադարձում էին, որ եկեղեցու վրա աշխարհիկ օրենքները չեն տարածվում, այսօր ուզում են պաշտպանել եկեղեցականին աշխարհիկ օրենքներով։
Միգուցե համապարփակ ցա՞նկ հրապարակեք աղյուսակի աջ կողմում նշելով, թե աշխարհիկ որ օրենքներն ու իրավունքներն են տարածվում եկեղեցու/եկեղեցականների վրա, իսկ ձախ կողմում՝ որոնք չեն տարածվում։
Կամ ավելի հեշտացված տարբերակով կարելի է առանց սար ու ձոր ընկնելու հրապարակել այն մարդկանց ցանը, որոնց վրա օրենքները չեն տարածվում։
Ես հույս ունեմ, որ մենք բոլորով կհասնենք մի հանգրվանի, որտեղ համաձայնություն կունենանք առ այն, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և իրավական պետության մեջ բոլոր մարդկանց վրա տարածվում են նույն իրավունքները, պարտականությունները և օրենքները»։

Աղբյուրը`   Թագուհի Ղազարյան