Կրակոցներ՝ Երևանում․ վիրավnրի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ են հնչել և կա վիրավոր քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեն քրեական ոստիկանները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 1 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ: Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն է։
Պարզվել է նաև, որ ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից թվով 2 կրակոց է արձակել Շմավոն Ա․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզվել է, նրա հետ կատարված բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
81Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
120Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
250Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
406Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
552Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
369Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
27020.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
26120.07.2026, 23:36