«Խորհուրդս՝ ՀՀ իշխանություններին»․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Այսօր, արևմտյան մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ջանքերով ՌԴ նախագահի ներմանն արժանացան և փոխանակվեցին 16 քաղաքական կամ խղճի բանտարկյալներ, ովքեր ազատազրկված էին Ռուսաստանի Դաշնությունում։
Հատկանշական է, որ արևմուտքը, լինելով պատերազմի մեջ ՌԴ-ի հետ, օգտագործում է բանակցային բոլոր հնարավորությունները՝ ՌԴ բանտերում պահվող տարբեր երկրների քաղաքացիների ազատ արձակման համար։
Նույն արևմտյան երկրները ամեն օր հայտարարում են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
▪️Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները բարձրացնում են Ադրբեջանում պահվող քաղաքական և խղճի բանտարկյալների՝ Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ամենօրյա աշխատանք են տանում այս ուղղությամբ։
▪️Արդյո՞ք արևմտյան պետությունները, որոնք ցանկանում են, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, չեն փորձում խղճի, պատերազմի հայ բանտարկյալներին ազատ արձակել Ադրբեջանի բանտերից, որի հետ ունեն ռազմավարական համագործակցություն և ի տարբերություն ՌԴ-ի՝ արևմուտքն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն գտնվում միմյանց դեմ։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախկին նախագահները ճանաչվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և այդպիսով նրանք ավելի բարձր կարգավիճակ ունեն ու ավելի մեծ շանսեր նման ճանապարհով ազատ արձակվելու։
Ուղղակի զբաղվող է պետք, աշխատել է պետք այդ ուղղությամբ, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հրաշալի օրինակ է։
Խորհուրդս ՀՀ իշխանություններին և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ օգտագործե՛ք այս օրինակը, Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված և նշանակված առաջնորդներին»։

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
8718:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
13317:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
10017:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
8417:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
8316:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
7616:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
14316:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
9015:36