Ողբերգական պատահար` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղեկացնում է. «Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ 02.08.2024թ. ժամը 10:50-ի սահմաններում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ։
Ընկերության ղեկավարությունը ցավակցում է մահացածի ընտանիքին և հարազատներին։ Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակագերով սահմանված պատիժ։
Աշխատավայրում դժբախտ պատահարների զգալի մասը՝ ըստ համաշխարհային վիճակագրության տեղի են ունենում անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Ցավոք, չնայած վերջին տարիներին ընկերությունում ներդրվող անվտանգության խստացված կանոններին, և պատահարների թվի նվազեցմանն ուղղված ջանքերին, աշխատակիցների շրջանում վարքագծի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է։
Ընկերության ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը՝ ըկերության արտադրական և ոչ արտադրական բոլոր տարածքներում»։

Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
127Երեկ, 21:48
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
232Երեկ, 19:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
164Երեկ, 18:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
361Երեկ, 14:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
36901.10.2026, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
22801.10.2026, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
32101.10.2026, 16:36
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
38701.10.2026, 15:43