«Եղբորս ծանր վիճակում կալանավորում են». Ռոման Երիցյանը խնդրում է բոլորի աջակցությունը

Նախաքննական մարմինն այսօր դիմելու է դատարան՝ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց բռնության ենթարկված արցախցու եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։ «Հիմա ունենք բոլորիդ աջակցության կարիքը: Ո՛չ թե նամակների, ո՛չ թե աջակցության խոսքերի, այլ բոլորի ֆիզիկական ներկայության կարիքը՝ և՛ արցախցիների, և՛ ՀՀ ցանկացած այլ բնակչի: Նիստը տեղի է ունենալու այսօր՝ Շենգավիթի դատարանում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1)։ Ժամի մասին կիրազեկեմ լրացուցիչ։
Իմ եղբորն առողջական ծանր վիճակում երկու ամսով կալանավորում են այն բանի համար, որ նա պարեկների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, նա ունի և՛ այրվածքներ, և՛ տարբեր աստիճանի վնասվածքներ: Այնինչ պարեկային ծառայողներն ու ոստիկաններն, ովքեր խոշտանգել են եղբորս, ազատության մեջ են, չկա նրանց հանդեպ որևէ միջնորդություն»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ երկու օր առաջ պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ: Այնուհետև նրան դաժանաբար ծեծելով ու հայհոյելով՝ բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ խոշտանգել են:

ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
4220:24
«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6320:06
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է
5419:54
«Գործը կրկին պիտի գնա առաջին ատյան, բայց կրկնում եմ՝ այդ հանցանքը չեմ գործել». Դավիթ Համբարձումյան (տեսանյութ)
6319:18
Դավիթ Համբարձումյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց (տեսանյութ)
4719:06
«Ադրբեջանցի պաշտոնյաները տեսակապով միացել են Երևանի փողոցներին՝ իբր դա իրենց «հայրենիքն» է». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6519:00
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
5618:48
Միքայել Սրբազանը եկավ Բագրատ Սրբազանի դատական նիստին (տեսանյութ)
5718:18