«Տուրիստը գա Հայաստան, ի՞նչ անի»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում նվազել է տուրիստների հոսքը։ Իսկ ի՞նչ էիք ակնկալում։ Երբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչությունում տուրիզմից հասկացող գեթ մեկ աշխատակից չկա։
Տուրիստը գա Հայաստան ի՞նչ անի։ Միայն եկեղեցի և աղտոտված, մանղալներով և ժեշտի բուտիկներով պատված բնությո՞ւն տեսնի, դրա համար վճարելով 2-3 անգամ թանկ, քան ասենք, Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում կամ Իրանում կարող է վճարել նորմալ ինֆրաստրուկտուրաներով սպասարկման համար։
Այն, ինչ անում են մեր հարևանները տուրիզմի զարգացման համար՝ նախանձելի է։
15 տարի է՝ տուրիզմի մեջ եմ։ Ոչինչ չի փոխվել, բացի՝ սպասարկման գները։
Եվ տուրիստը Հայաստանում ոչինչ ավելին չի կարող տեսնել, քան հարևան երկրներում։ Արդեն երրորդ օրը հրաժարվում են տուրերից, ասելով, թե բացի եկեղեցին ուրիշ բան չունե՞ք առաջարկելու․․․
Սա պետության, իշխանությունների խնդիրն է․ ստեղծել տուրիստական գրավչություն, որպեսզի ոլորտը զարգանա։ Իսկ մեզ մոտ պաշտոնները բաշխվել են և բաշխվում են ոչ թե ըստ անհրաժեշտության և ըստ կարողությունների, այլ՝ ըստ ախորժակի և ռեժիմին մատուցած ծառայությունների»։

«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
5602:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
71Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
81Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
80Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
142Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
69Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
124Երեկ, 22:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
87Երեկ, 22:00