«Դատարանն ազատ արձակեց առայժմ կալանքի տակ գտնվող մեր չորս հայրենակիցներին». Գեղամ Մանուկյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ դատարանի դահլիճից
Այս պահին Երևանի առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկել է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական բեռնությունների հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ կեղծ մեղադրանքով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող մեր 16 հայրենակիցների դատաքննությունը։
Միայն պետք է տեսնել ու լսել 16 մեր հայրենակիցների կենսագրականների ներկայացումը։ Նրանցից շատերն անցել են 44-օրյա և քառօրյա պատերազմով, նրանց թվում կա մարտի դաշտում հերոս սպա եղբայր կորցրած ամբաստանյալ։ Հայր ու որդի մասնակցել են պատերազմին՝ հայրն ամբաստանյալ է, որդին դեռ վիրավորումից շարունակում է ապաքինվել։
Մեծ մասն ունի բարձրագույն կրթությություն, մեծ մասը երկուսից երեք անչափաս երեխաների խնամակալ է:
Նրանք մեր այն հայրենակիցներն են, ովքեր լոկ սիրում են իրենց Հայրենիքը, ովքեր պատրաստ են եղել և հիմա էլ պատրաստ են Հայրենիքի համար տալ ամենաթանկը, որին, սակայն, ի պատասխան, այսօր սեփական իշխանությունը պահող վարչակազմն իրեն հլու հնազանդ քննչական մարմինների միջոցով, նրանց վրայով «կարել» է կեղծ մեղադրանքներ և շինծու քրեական գործեր։
Հ.Գ. Ու որպեսզի պարզ լինի այս քննչական մարմինների աշխարհահայացքն ու պատկերացումը, այսօրվա մեկ դրվագ. երբ որ ամբաստանյալներից մեկը ասաց, թե մասնակցել է 3 պատերազմների, հանրային մեղադրողը զարմացավ, թե տարիքով փոքր է, ինչպե՞ս է մասնակցել 3 պատերազմների: Երիտասարդն ասաց, որ խոսքը նաև Արցախի Հանրապետութան տարածք 2023-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ներխուժուման դեմ մարտական գործողություններին է վերաբերում։ Այդպիսի պատերազմ էլ է եղել, նույնիսկ այդքանը նրանք չեն մտաբերում։
ԹԱՐՄԱՑՈՒՄ... դատարանն ազատ արձակեց առայժմ կալանքի տակ գտնվող մեր չորս հայրենակիցներին, վերացրեց բոլոր տնային կալանքները»:

«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
7002:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
84Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
95Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
93Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
157Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
76Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
140Երեկ, 22:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
93Երեկ, 22:00