«Հիշելը շատ քիչ է, կոնկրետ գործն է պակասում»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը և իր հանցախումբը, Ալիևը, Էրդողանը շատ կուզեին, որ մենք մոռանանք Արցախը։
Արցախն, իհարկե, չենք մոռանա։ Գոնե մի քանի սերունդ կհիշենք։ Բայց հիշելը շատ քիչ է։
Կոնկրետ գործն ա պակասում։
Ժամանակին ասում էինք. Արևմտյան Հայաստանի ազատագրման ճանապարհը Բերձորով ու Քարվաճառով է անցնում։
Հիմա ավելի վատ վիճակում ենք, նահանջի մեջ ենք։
Արցախի ազատագրման ճանապարհը Հանրապետության հրապարակով է անցնում։ Մինչև չազատագրենք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը չենք ազատագրելու։
Բայց սա ասելն էլ է քիչ։ Ամեն մեկս ամեն օր ի՞նչ ենք անում Հայաստանն ազատագրելու համար։ Ի՞նչ պիտի անենք այսօր, վաղը, մյուս շաբաթ, հաջորդ ամսվա ընթացքում, մինչև տարվա վերջ, մյուս տարի, հաջորդ տաս տարում...
«Մենք անպայման վերադառնալու ենք»-ը, եթե տակը կոնկրետ գործողություն չկա, ինքնախաբեություն է։
«Վճռական քայլեր են պետք»-ը կոնկրետ աշխատանքից խուսափելու սիրուն պատրվակ է, եթե այդ քայլերը միայն ուրիշից եք պահանջում, ոչ թե ինքներդ ձեզնից»։

«Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան
011:18
Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ
3911:00
«Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքը». Գագիկ Ծառուկյան
3910:48
«Եթե մենք գնում ենք խաղաղության, անհնարին է, որ Ադրբեջանում ունենանք պահվող դատված անձինք». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
4210:36
«Այս պահին արցախցիները պետք է արժանապատիվ կարողանան տեղավորվել և ապրել ՀՀ-ում». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
8410:18
«Այն ճաապարհը, որն ընտրել է ՀՀ իշխանությունը և այդ իշխանությանը ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
6110:06
«Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին». Սոնա Աղեկյան
6109:48
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
7709:12