Հրապարակվել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման նոր կարգը

Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:
ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել:
Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն:
Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող Կրթության կառավարման տեղեկատվական emis.am համակարգում՝ մուտք գործելով համապատասխան դպրոցի էջ:
Հիշեցենք, որ այս տարի վերապատրաստման և ատեստավորման ենթակա են՝
5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները,
1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները,
առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները,
նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար ևս անհրաժեշտ է համակարգում նշում կատարել «Ենթակա է ատեստավորման» բաժնում:
Նշենք, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան:
Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, իսկ ատեստավորումն իրականացվելու է կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում՝ առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:
Հավելենք, որ համակարգում առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների կարիքը գնահատվում է «Ոչ», իսկ ըստ մակարդակի վերապատրաստում անցնելու համար գնահատվում են առկա 11 բաժինները:

«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
015:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
6013:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
8611:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
206Երեկ, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
31914.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
38413.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
38313.09.2026, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
36113.09.2026, 13:06