«Ըստ ադրբեջանցի պատգամավորի` Իրանը «թունավորում է» հայ-ադրբեջանական հարաբերությունները». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական պատգամավոր է, Ալիևի կարևոր «խոսնակներից» մեկը: Իր մեկնաբանության մեջ նա նշում է, որ Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության, կամ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր դիրքորոշմամբ «թունավորում է» հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Իրականում Իրանի դիրքորոշումն այս պահին կենսական դեր է խաղում նաև հնարավոր ռազմական գործողությունները կանխելու ճանապարհին։ Իրանի ղեկավարությունը տարբեր առիթներով խոսել է «բալանսավորված խաղաղության» մասին, բայց մեր ղեկավարության վարած բանակցություններն ու գրանցած արդյունքները շատ հեռու են այդ կոնցեպտից։ Ճիշտ հակառակը՝ պայմանագիրը, որի մասին այդքան խոսում է, միջոց է պատերազմով ու պատերազմի սպառնալիքով ձևավորված իրողությունների ամրագրման համար։ Ուղղակի Բաքվին բավարար չէ այն, ինչ ունի այս պահին, ախորժակը չափազանց մեծ է, դրա համար էլ որևէ թղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ»։

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
3307:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
8503:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
104Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
148Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
280Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
263Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
170Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
90Երեկ, 22:12