Ձերբակալվել է բիզնեսմենի կնոջ առևանգումն իրականացրած հանցախմբի 5-րդ անդամը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված՝ կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։
Քննությամբ պարզվել էր նաև հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով, քննության տվյալներով, լքել էր ՀՀ տարածքը և գտնվում էր Վրաստանում։ Վերջինիս նկատմամբ ևս հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և կայացվել էր նրան ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում, որի կատարումը հանձնարարվել էր Ոստիկանությանը։
Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի նշված հինգերորդ անդամը սեպտեմբերի 16-ին հայտաբերվել է Հայաստանում՝ Բագրատաշենի անցակետում, և ձերբակալվել։ Բացի այդ, իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հանդամիջյան ճանապարհին հայտնաբերվել է նաև BMW մակնիշի այն ավտոմեքենան, որով հանցավորների կողմից առևանգվել է 55-ամյա տուժող կինը։
Ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության, ճանաչվել իրեղեն ապացույց և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ակտիվ նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի այլ անդամների առկայությունը և դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
8500:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
57Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
55Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
63Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
67Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
66Երեկ, 21:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
63Երեկ, 21:30