«Բագրատ Սրբազանի քայլերը վնասեցի՞ն եկեղեցու հեղինակությանը»․ լրագրողը՝ Արշակ Սրբազանին

«Բագրատ Սրբազանի քայլերը վնասեցի՞ն եկեղեցու հեղինակությանը»,- այս և Շարժման վերաբերյալ այլ հարցերին՝ ընթացող ասուլիսի ժամանակ պատասխանեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը․ «Այն դիրքորոշումներն ու մոտեցումները, որ ունեցել է Բագրատ Սրբազանը, արտացոլված են եղել նաև Գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարություններում։ Ինչ որ մի պահից սկսած Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի մի պրոցեսի մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում։ Եկեղեցին ինստիտուցիոնալ առումով քաղաքական գործիքակազմեր չի կիրառում և իշխանության հասնելու որևէ ձգտում չունի։ Մեր հայտարարություններում արձանագրել ենք, որ քաղաքական գործունեությունը, քաղաքական իշխանություն դառնալու ցանկությունը անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, ուստի առժամանակ կասեցվեց Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայությունը։
Կային սպասումներ, որ եկեղեցին պետք է առաջնորդություն ստանձնի՝ այդ թվում նաև քաղաքական։ Այդ սպասումներին համարժեքորեն չարձագանքելու պայմաններում որոշակի հիասթափություն էր առաջանում։ Երբ Սրբազանը ներգարվվեց այդ պրոցեսներում, խնդիր եղավ, թե եկեղեցին ներգրավված է քաղաքական պրոցեսներում։
Հիմա ասել՝ Սրբազանի քայլերը ինչպես են ազդել եկեղեցու հեղինակության վրա, չեմ կարող, չափորոշիչները չունեմ՝ ասելու վնասեց, թե՝ ոչ»,- ասաց Արշակ Սրբազանը։

«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
8002:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
93Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
103Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
100Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
167Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
81Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
151Երեկ, 22:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
97Երեկ, 22:00