«Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները»․ ուսուցիչ
3517 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 09:36 «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե» ֆեյսբուքյան էջը հրապարակել է ուսուցիչներից մեկի «Շվարած ուսուցիչներ» վերտառությամբ գրառումը․ «Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս ոգևորված, երեխաների հետ աշխատելու բուռն ցանկությամբ մտանք դասարան, բայց դա երկար չտևեց, մեզ խոր հիասթափություն էր սպասվում։ Որ կրթական բարեփոխումները անհրաժեշտ են, և դա անընդհատ պրոցես է, ոչ ոք չի ժխտում։ Բայց, որ բարեփոխումներ նախաձեռնողները հաճախ գլխավորն ու երկրորդականը խառնում են իրար՝ դա մտահոգիչ է։ Խոսքս վերաբերվում է նոր ուսումնական տարում ուսուցչին ներկայացվող պահանջներին։ Ուսուցչից պահանջվում է կազմել դասավանդվող առարկայի թեմատիկ պլան տարվա կամ կիսամյակի համար, որի մեջ պետք է մանրամասն ընդգրկել յուրաքանչյուր դասի թեման, նպատակը, վերջնարդյունքները և այդ բոլորը մուտքագրել էլեկտրոնային մատյան։ Բացի վերը նշվածից, ամեն օր էլմատյանում պետք է գրանցել դասի թեման, խնդիրները, գրականության համապատասխան էջերը, առաջադրանքների համարները։ Թվում է, թե արտասովոր բան չկա։ Թեմատիկ պլան ուսուցիչը պետք է ունենա, բայց ոչ այդ կտրվածքով, նրանում ընդամենը պետք է երևա կիսամյակի կամ տարվա ժամաբաշխումը ըստ թեմաների, մնացածը կներառվի օրվա պլանում։ Ուսուցիչները մոլորված են, շփոթված, մտահոգ, ամբողջ սոցիալական ցանցերը լիքն են ուսուցիչներով, որոնք կանչում են իրար՝ Պողոս գտաաար, Պետրոս գտաաար։ Ինչո՞ւ է այդպես։ Նախ տարեսկզբի համար նման արագացված աշխատանքը մեծ ծանրաբեռնվածություն է, պահանջում է ժամանակ, նյութական միջոցներ՝ որակյալ համակարգիչ ու հեռախոս ունենալու համար, բայց ամենակարևորը՝ ուսուցիչը իմաստ չի տեսնում այդ պահանջները կատարելու մեջ, ստացվում է, որ ուսուցիչը այսօր դասի պլան պետք է գրի ամիսներ հետո պարապվելիք դասի համար։ Դասը կենդանի ստեղծագործական պրոցես է, նույնիսկ նախորդ օրը կազմած պլանը հաջորդ օրը փոխվում է, ուր մնաց ամիսներ առաջ գրածը։ Եվ այսպես վրդովված, համակարգչից ներվայնացած, ուժասպառ եղած ուսուցիչը մտնում է դասարան, ի՞նչ պետք է լինի նրա պարապած դասը, դասի որակը մղվում է հետին պլան, ուսուցիչների մի մասը դասի ժամանակ դասը թողած զբաղվում է էլեկտրոնային մատյանի գրանցմամբ, քանի որ չի հասցնում, իսկ գրանցումը առաջնային է, բովանդակությունը՝ հեչ։ |
«Ռեկտորները ոչ ցանկալի աշխատողներին ազատում են աշխատանքից»․ Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)
11511:06«Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
58317.01.2025, 16:18Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
63816.01.2025, 12:30Հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
67214.01.2025, 14:18«Դպրոցի տնօրենին տուգանել էին, քանի որ նա չգիտեր բժշկություն». Անուշ Պողոսյան
81311.01.2025, 18:18«Շատ պինդ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
82511.01.2025, 16:00«Նիկոլ Փաշինյանը կրթությանն այնպես է վերաբերվում, ինչպես կազինոներին»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
83509.01.2025, 21:42Հրդեհից ոչնչացել է Լոս-Անջելեսի հայկական դպրոցի շենքը (տեսանյութ)
86709.01.2025, 01:42