«ՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքներով սպառնում է Ռուսաստանից եկող ՀՀ քաղաքացիներին»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Կոչ զինվորականությանը...
ՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքները դարձրել և դարձնում է պատժիչ գործիք
ՔՊ-ն սպառնում է ՀՀ քաղաքացիներին բանակ զորակոչելով
ՔՊ-ն ատում է ՀՀ Զինված ուժերը եւ համարում այն պատիժ կրելու, քաղաքական հակառակորդներին լռեցնելու վայր։
Մերժենք այս թշնամական վերաբերմունքը»։
«Վերջին մի քանի օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են սպառնալ մեր հայրենակիցներին, որոնք պատրաստում են այս օրերին գալ Հայաստան ոչ միայն ընտրություններին մասնակցելու, այլ տարբեր առիթներով, որ ով Ռուսաստանից եկավ Հայաստան՝ պետք է տանել 25-օրյա վարժական հավաքների։
Նախ, այս իշխանությունը իր այդ ուղերձով փորձում է բոլոր մեր հայրենակիցներին վախեցնել, թե չհամարձակվեք գալ Հայաստան, թե չէ կտանենք ձեզ 25-օրյա վարժական հավաքների։
Երկրորդը, այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ արհամարհած ունի և մարտական ծառայությունը, և բանակին, և զինված ուժերը, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական, իր ընտրական հաշիվներին»,- մասնավորապես ասում է տեսանյությում։

«Դուռը կոտրելով՝ ներխուժել են Եղեգնաձորի «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի տուն»․ Սյուզի Բադոյան
4612:06
«ՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքներով սպառնում է Ռուսաստանից եկող ՀՀ քաղաքացիներին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
2911:48
«Աշխարհագրությունը հօգուտ Ադրբեջանի գիտես»․ Գագիկ Համբարյան
5310:36
«50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»․ Կիմա Ավդալյան
5910:30
«ՀՀ-ում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը ծաղրելն է». Վարդան Ոսկանյան
6310:12
«Այս ընտանիքը մեկն է եղել այն ընտանիքներից, որոնք հավատացել են, որ երկիրը ղեկավարողը սիրում է իր քաղաքացիներին»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
6309:00
«Դիտում եմ քաղաքական բանավեճերն ու հասկանում՝ ոչինչ չի փոխվել մեզանում»․ Դավիթ Մշեցի
8602:06
«ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճը» կեղծիքով հագեցած հեքիաթասացություն էր»․ Արտակ Զաքարյան
9000:30