Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։ Ձերբակալված ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն էր։
Մեր տեղեկություններով՝ նախօրեին Եղիազարյանը համալսարան է գնացել այնպիսի դեմքով, կարծես որևէ բան տեղի չի ունեցել։
Տեղեկացանք, որ համալսարանի ողջ անձնակազմը շատ վաղուց տեղյակ է եղել Եղիազարյանի ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմներից։ Ամիսներ շարունակ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է համալսարանում առկա բողոքներն ու, ի վերջո, ձերբակալել նրան։ Այժմ քննություն է ընթանում։
Ըստ համալսարանի ներսից ստացված տեղեկությունների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել մի շարք դասախոսներ, որոնց նկատմամբ իրականացվել են ստուգողական և քննչական գործողություններ։
Սակայն առավել մեծ դժգոհություն է առաջացնում ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլև համալսարանի ղեկավարության պահվածքը։ Մինչ դասախոսական կազմը սպասում է հստակ արձագանքի և ինստիտուցիոնալ պաշտպանության, ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շարունակում է պահպանել լռություն։
Համալսարանի ներսում արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ ղեկավարությունը փաստացի ինքնամեկուսացել է ստեղծված ճգնաժամից։ Դասախոսներից շատերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց լքված են զգում իրավապահ և հանրային ճնշումների դիմաց։
Մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ ռեկտոր Գյուրջինյանը կրկին արտերկրյա կամ մասնավոր շրջագայության մեջ է և ֆիզիկապես ևս բացակայում է բուհից։ Ի դեպ, բուհի պրոռեկտոր Գևորգ Հակոբյանն էլ զբաղված է ՔՊ քարոզարշավով՝ բուկլետներ է բաժանում և ժամանակ չունի բուհի համար։
Բուհի ներսում տիրող լարվածությունը օրեցօր խորանում է։ Դասախոսական կազմի մի մասը խուսափում է հրապարակային խոսել՝ մտավախություն ունենալով, որ կարող է հայտնվել հաջորդ «թիրախային ցուցակում»։ Միևնույն ժամանակ, ուսանողների շրջանում ևս աճում է անվստահությունը համալսարանի կառավարման նկատմամբ։
Հանրային դաշտում ավելի ու ավելի բարձր է հնչում մեկ հարց՝ ինչո՞ւ է համալսարանի ղեկավարությունը լռում այն պահին, երբ բուհը հայտնվել է ծանր հեղինակային և կառավարման ճգնաժամի մեջ։
Եթե ռեկտորը իսկապես ունի ասելիք, ապա այժմ այն պահն է, երբ նա պարտավոր է խոսել՝ ոչ թե հերթական ուղևորությունից հետո, այլ հենց հիմա»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131023.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141520.10.2026, 22:48