Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Իրանում աճել է զոհերի թիվը, եռօրյա սուգ է հայտարարվել

Իրանում աճել է զոհերի թիվը, եռօրյա սուգ է հայտարարվել
109
Երեկ, 22:48

Իրանի Հարավային Խորասան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո, հայտնում է Mehr գործակալությունը:

Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու բլոկի վրա, որտեղ աշխատում էր 69 մարդ: