Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում». Բագրատ Սրբազան

«Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում». Բագրատ Սրբազան
91
Երեկ, 18:36

«Մեր շարժումը հիմա սկսվում է այս դահլիճից, և այստեղ ներկա յուրաքանչյուր ոք կոչված է անկեղծնալու իր և Աստծո, մեր նահատակների և մեր պատմության առջև՝ որպես կրող այս պայքարի, որպես իր անձնական պայքարը, որպես կազմակերպիչ, մարտիկ և քարոզիչ, որպես դեսպան և գալիքին անմնացորդ հավատացող։
Մայիսի 4-ից շարժվել ենք Երևան։ Այսօր այստեղ՝ այս վայրում հազարավորներով ենք սկսում և վերսկսում մեր կյանքի ընթացքը։ Մեր կյանքն ու տառապանքը մեզ պիտի մղեն ուրախությամբ գործելու, որովհետև կոչված ենք փոփոխության և ազատագրման։
Քննարկումների, վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների, հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։
Եկել է ԲՌՈՒՆՑՔՎԵԼՈՒ և գործելու ժամանակը։
Այսպիսով, որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ ի մասնավորի սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում»,- Մարզահամերգային համալիրում հայտարարեց Բագրատ Սրբազանը։