Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուս սահմանապահները Հայաստան մեկնողներին զգուշացնում են` ոչ բարեկամական երկիր մեկնելու մասին»․ Կարեն Հեքիմյան

«Ռուս սահմանապահները Հայաստան մեկնողներին զգուշացնում են` ոչ բարեկամական երկիր մեկնելու մասին»․ Կարեն Հեքիմյան
156
Երեկ, 16:18

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը Ռուսաստանի համար այլևս ոչ բարեկամական պետություն է:
Ինձ հանդիպած, Ռուսաստանից Հայաստան ժամանած արդեն երրորդ ոչ հայազգի ՌԴ քաղաքացին է հայտնում, որ ռուս սահմանապահները Հայաստան մեկնողներին զգուշացնում են ոչ բարեկամական պետություն մեկնելու մասին:
Եվ, եթե այդպես է, ապա ստացվում է, որ, ի դեմս 102-րդ ռազմաբազայի, Ռուսաստանի համար ոչ բարեկամական պետությունում է գտնվում ռուսական զորքը: Դասական իմաստով, սա կոչվում է օկուպացիա»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան