«Մենք ունենք թրքահպատակ, թշնամուն հլու-հնազանդ իշխանություն». Սայաթ Շիրինյան
![]() 206 Կիրակի, 22 սեպտեմբերի, 2024 թ., 21:48 Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը Մարզահամերգային համալիրի բակում լրագրողի հետ զրույցում անդրադարձավ վերջերս Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ ՀՀ-ից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք այժմ օկուպացված է, բայց իրենք նպատակ չունեն դրանք ռազմական ճանապարհով ետ բերելու և ամեն գնով գնալու են խաղաղության պայմանագրի կնքման: «Իր բնավորությանն, իր տեսակին համարժեք պատասխան է տվել: Ինքը ստորացված, արժանապատվություն չունեցող ղեկավար է: Տարիներով բոլորին մեղադրում էր, թե գնում են դրսերում սրա-նրա ոտքերն են լպստում: Ինքը Եվրոպաներից սկսած Ամերիկաներից վերջացրած լպստեց, ռուսին քննադատեց, հիմա էլ ռուսի ոտերն է լպստում: Ի՞նչ է նշանակում՝ օկուպացված է, բայց մենք ռազմական ճանապարհով ետ չենք բերելու: Բա ի՞նչ ես անելու: Չէ՞ որ Ադրբեջանը շատ ագրեսիվ է, անընդհատ պահանջում է, դու էլ տալիս ես: Արցախն էլ տվեցիր, բոլորին մեղադրեցիր, բայց հանձնողը հենց դու ես»,- նշեց Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպան: Մենք ունենք թրքահպատակ, թշնամուն հլու-հնազանդ իշխանություն, հավելեց Շիրինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
