ՌԴ Գլխավոր շտաբը խոստացել է ժամկետային զինծառայողներին չուղարկել Ուկրաինայի օկուպացված տարածքներ

Զինվորական ծառայության զորակոչված ռուսները չեն ուղարկվի Ուկրաինայի այն շրջանները, որոնք օկուպացված են ռուսական բանակի կողմից, հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական և մոբիլիզացիոն տնօրինության պետի տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։
«Ցանկանում եմ նշել, որ զորակոչված զինծառայողները չեն ներգրավվի նոր շրջաններում հատուկ ռազմական գործողության առաջադրանքներում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ցիմլյանսկին, մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ, ոչ բոլոր ժամկետային զինծառայողները կուղարկվեն կանոնավոր մարտական ստորաբաժանումներ. մոտ մեկ երրորդը կհայտնվի ուսումնական կազմավորումներում և զորամասերում: Այնտեղ, ըստ Ցիմլյանսկու, նրանք «կյուրացնեն ժամանակակից ռազմական տեխնիկան և կստանան ռազմական մասնագիտություն»։ «Վարժանքների ավարտից հետո, ձեռք բերված հմտություններին համապատասխան, նրանք կուղարկվեն զորքեր»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Նաև զորակոչիկների մի մասը կուղարկվի գիտական միավորումներ՝ «գիտական և կիրառական խնդիրներ լուծելու» և սպորտային ընկերություններ, «որոնք ունեն բոլոր անհրաժեշտ պայմաններն ամենահեռանկարային մարզիկներին պատրաստելու համար»,- նշել է Ցիմլյանսկին։
Զինվորական ծառայության զորակոչի ենթակա են 18-30 տարեկան տղամարդիկ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ աշնանային զորակոչի ընթացքում բանակ պետք է ուղարկվի ընդհանուր առմամբ 133 հազար մարդ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
2508:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
11501:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
18600:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
116Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
112Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
92Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
94Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
110Երեկ, 22:00