«Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է». Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրեր առաջ Սահմանադրական դատարանի կողմից Անկախության հռչակագրի չեղարկմանը։
«Այսօր առաջին կուրսի ուսանողուհին, տեսանելի ցավի զգացումով, նշեց հետևյալ միտքը․ «Սահմանադրական դատարանը վերացրել է անկախության հռչակագիրը, այն դարձրել է պատմական փաստաթուղթ»։
Ուսանողներին առաջարկում եմ վերընթերցել 2020թ․ հրատարակված հոդվածը, որում առկա են հետևյալ թեզերը․
Թեզ 1․ Անկախության հռչակագրի ճակատագիրն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից (կամ որևէ դատարանի քաղաքական դիրքորոշումից՝ ավելացում հոդվածին): Սահմանադրությունները, այդ թվում՝ նրանց նախաբանները (կամ որևէ դատարանի դիրքորոշում՝ ավելացում) փոփոխական են (շարադրվում են նոր խմբագրությամբ), իսկ Անկախության հռչակագիրը՝ անփոփոխ (անանց) է:
Թեզ 2․ Չկա Անկախության հռչակագրի ուժը դադարեցնելու ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ հնարավորություն։ Այն նորմատիվ իրավական ակտ չէ, այն վերնորմատիվային ակտ է․․․։
Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է), դադարում է գոյություն ունենալ։ Իսկ պետության անկումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն տեղի կունենա, եթե երիտասարդության գիտակցության խորքերում ներդրվի և ամրապնդվի Անկախության հռչակագրի դադարեցման մասին գաղափարը, եթե Հռչակագրի «մահվան» մասին գաղափարը վերածվի նրա ներքին-զգայական իրավունքի (կանոնի)։
Այսպիսով, որևէ մարմին, անկախ նրա որոշումներից և քաղաքական դիրքորոշումներից, ՈՒՆԱԿ ՉԷ դադարեցնելու Անկախության հռչակագրի իրավաբանական ուժը կամ նվաստացնելու դրա արժեքը, քանի դեռ գոյություն ունի պետություն, իսկ երիտասարդությունը, իր հերթին, իր գիտակցության մեջ պահում և ամրապնդում է Անկախության հռչակագրի իրավաբանական ուժի և արժեքի օբյեկտիվ գոյության մասին պահանջը»։

«Ուզում ենք լսել, թե ինչ եք անում իշխանությանը հեռացնելու համար». Ոսկան Սարգսյանը՝ ընդդիմությանը
2409:00
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ հորդառատ (լուսանկար)
5208:18
«Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել»․ Վարդան Ոսկանյան
9003:06
«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
11102:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
9600:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
11600:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
15700:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
233Երեկ, 23:48