Ըստ ծնողների՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում իրենց 21-ամյա աղջիկը մահացել է
![]() 422 Կիրակի, 13 հոկտեմբերի, 2024 թ., 11:00 Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով»։ Նշել է, որ աղջկա ձեռքերը կապել են․ դուստրն ավելի վաղ ասել է, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը նաև հարվածել է իրեն, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանության խումբը մեկնել է հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ Մերի Մ-ի դուստրը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Սոնա Ս-ն, չի մահացել, այլ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առկա է բժշկի տեղեկանք: Նույն օրը Սոնա Ս-ի հայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սասուն Ս-ն, ոստիկաններին հայտնել է, որ դուստրը հոկտեմբերի 5-ին իրեն վատ է զգացել, որի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 11։20-ի սահմաններում մահացել է: Հայրը ևս դստեր մահվան համար մեղադրել է բժիշկներին։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Իրանը հարվածում է Իսրայելին, «Բեն Գուրիոն» օդանավակայանում ինքնաթիռներ են վնասվել
10119:36
Սյունիքի ավտովթարից զոհվել է 22 տարեկան 3 երիտասարդ, վարորդը հիվանդանոցում է
14218:54
«Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր»․ ՆԳՆ ՓԾ
16018:12
«ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի նավթարդյունաբերական օբյեկտների վրա»․ #Tasnim (տեսանյութ)
29016:37
ԻՀՊԿ-ն հարվածել է Իսրայելի քաղաքներին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին (տեսանյութ)
24416:04
Իսրայելը փորձել է սպանել Իրանի հետախուզության նախարարին
35413:14
Ծեծի հետևանքով 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց
19311:36
ԻՀՊԿ-ն Թել Ավիվում հարվածել է ավելի քան 100 թիրախի (տեսանյութ)
30211:15
