«Ընտրակեղծիքների «հայկական կարուսելը» և «բալկանյան կարուսելը» տարբեր բաներ են». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեռանք բացատրելով, որ ընտրակեղծիքների «հայկական կարուսելը» և «բալկանյան կարուսելը» տարբեր բաներ են։
Առաջինը քվեաթերթիկների կարուսել է, վերահսկվող քվեարկության տարատեսակ, երբ դուրսը ընտրողին տալիս են լրացրած քվեաթերթիկ և ընտրողը տեղամասից դուրս է հանում մաքուր քվեաթերթիկը։ Սա անում են, որ, ասենք, ընտրակաշառք վերցրած ընտրողը չկարողանա այլ կերպ քվեարկի։
Երկրորդը, որը երբեմն նաև «բասինգ» են կոչում, բազմակի քվեարկության մեխանիզմ է, որում նույն անձը պտտվում է տարբեր տեղամասերով ու ամեն տեղ քվեարկում է։ Այս անձինք սովորաբար քվեարկում են երկրից բացակայողների փոխարեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլլին նկարագրել է երկրորդը, բայց այն անվանել է «հայկական կարուսել»։
Խնդրում եմ, մի աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները»։

«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
2109:42
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
5507:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
9403:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
110Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
161Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
297Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
282Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
183Երեկ, 22:31