«Նոյեմբերի 1-ից սպասվող տրանսպորտային կոլապսի վերաբերյալ»․ Մեսրոպ Մանուկյանի ակցիան
![]() 241 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ., 14:18 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա է իրականացնում Երևանի Քաղաքապետարանի առջև՝ ներկայացնելով «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև կնքված գործարքի մանրամասները․ «Հենց հիմա ես քաղաքապետարանում նստածներին՝ ի դեմս Սուրեն Գրիգորյանին կոչ եմ անում, վստահ եմ, որ ինձ ուղիղ եթերով հետևում են, իջնեն, գան ինձ հետ բանավեճի, որպեսզի ես ապացուցեմ, թե ոնց են իրենք մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված։ Ասում եմ՝ հրատապ խնդիր է, ներկայացնում եմ երևանցիներին, իմ անձնական խնդրով չեմ եկել։ Դուք պարտադրում եք, որ ես իմ բոլոր տվյալները ներկայացնեմ մասնավոր ընկերությանը՝ «Թել-Սել»-ին։ Ես չգիտեմ, ի՞նչ է անելու այդ ընկերությունը մեր տվյալների հետ։ Պետական հովանավորությամբ, պետական պարտադրանքով նրանք մենաշնորհային են սարքում «Թել-Սել»-ին։ Կոռուպցիան պոզով պոչով չի լինում»,-ասաց նա՝ կոչ անելով վաղվանից տրանսպորտ նստելիս ցույց տալ բանկային քարտն ու ասել՝ «սա ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին, իրենք պետք է համակարգը տեղադրած լինեն, չեն տեղադրել»։ «Քաղաքացիները պետք է ասեն՝ ես իմ 100 դրամը վճարում եմ, սարքը չկա, չեմ վճարում։ Հիմա հարց եմ տալիս, քաղաքապետարան, ի դեմս Սուրեն Գրիգորյանի, դու փայ ունե՞ս, թե՞ չունես այդտեղ։ Եթե չունեք, ինչի՞ եք կյանքի գնով ուզում, որ «Թել-Սել»-ը կյանքի կոչվի»,-ասաց Մանուկյանը՝ նշելով նաև, որ ըստ պայմանագրի պետք է արդեն տեղադրված լինեին սարքեր և մարդիկ կարողանային բանկայաին քարտերով վճարել ուղեվարձը։ |

«Ձեր ադրբեջանցիներին խորհուրդ տուր՝ Արցախի եկեղեցիները չպղծեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
2716:36
«ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ»․ Տիգրան Աբրահամյան
2716:30
«Դուք արդարադատություն չեք իրագործում, դուք դատում եք արդարությունը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4816:24
«Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը»»․ Հակոբ Բադալյան
4816:12
Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
7615:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
8415:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
9515:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
10015:12
