«Հանրային հիվանդությունները նույնպես բուժվում են, միայն թե ժամանակին ախտորոշվեն»․ Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ կայացած, մեծ հեղինակություն վայելող մարդիկ Հայաստանում, երբ լսում են, որ, օրինակ, մեր ընթերցանության մակարդակը ցածր է, բացի մի քանիսից մնացած գրադարանները մեռել են կամ դպրոցների հետազոտությունները վատ թվեր են ցույց տալիս, ապա հավանաբար թասիբից ելնելով սկսում են փնտրել որևէ երկիր, որտեղ ավելի վատ պատկեր է և դրանով ու իրենց հեղինակությամբ թույլ չեն տալիս, որ ախտորոշվի հանրային հիվանդությունը և փորձ արվի բուժել: Դրանով հանրային փոքր բշտիկը դառնում է ուռուցք, հետո ուռուցքը՝ քաղցկեղ:
Այն բժիշկների պես, որ հարազատներին ասում են, որ քաղցկեղ է, հիվանդին հանգստացնում են, որ լավ կլինի ու ուղարկում տուն մեռնելու:
Հա, ով է բացառել պլացեբոյի էֆեկտը, բայց չէ՞ որ լիքը նոր տեխնոլոգիաներ և նոր մեթոդներ են ստեղծվում, որոնք թե երկարացնում են կյանքը, թե լիովին բուժում:
Հանրային հիվանդությունները նույնպես բուժվում են, միայն թե ժամանակին ախտորոշվեն: Ու որքան շուտ կախտորոշվի, այնքան բուժումն էժան կլինի և գնի, և ժամանակի գնի տեսանկյունից, բայց ամենակարևորը՝ շուտ ախտորոշվածը կբուժվի, ուշը՝ կարող է էլ չէ»։

«Փեզեշքիանն է համոզել այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին հաստատել հրադադարը և բանակցությունները Վաշինգտոնի հետ». #NYT
6816:54
Զելենսկին Պուտինին հրավիրել է հանդիպման Կոնստանտինովկայում
7616:24
«Ի՞նչ «դեր» է վերապահվելու ՀՀ-ին՝ Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու միտումների շրջանակում». Հակոբ Բադալյան
5314:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ Անկախության օրվա առթիվ
11211:06
«Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար, քանի որ մենք լավն ենք». Թրամփ
13910:18
«Ղարաբաղից հետո Հայաստանը եվրոչինովնիկների համար դարձավ Ադրբեջանի գերի»․ Արա Արայան
12603:06
«Պատերազմներում փայլուն դրսևորված մարդուն բռնում են, Նիկոլի դեմը կզածներին՝ կոչումներ շռայլում»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
12401:06
«Պարտադիր Թուրքիա՞ն պիտի լինի, որ ձեզ պատռելով վազեք օգնության»․ Արա Պողոսյան
13000:18