«Հազար անգամ Ռոբերտ Քոչարյանին քարշ տվեք դատարան, չեք կարող այլևս դատել մարտի 1-ի գործով»․ Նորիկ Նորիկյան
![]() 258 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 10:54 «Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակից վերածվի քաղաքական գործոնի։ Եվ իրենք ազնվորեն խոստովանում են, որ քաղաքականության մեջ գտնվելու միակ դրդապատճառը գործող իշխանության պաշտպանվելն է ռեպրեսիաներից»,-«ֆակտոր»-ի եթերում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործով վերսկսված Ռոբերտ Քոչարյանի ու իր համախոհների դատավարությանը։ «Մարտի 1-ի գործը այս իշխանությունը տապալել է և ի զորու չէ բացահայտելու այն։ Հազար անգամ Ռոբերտ Քոչարյանին քարշ տվեք դատարան, դուք չեք կարող այլևս Ռոբերտ Քոչարյանին դատել մարտի 1-ի գործով, որովհետև, նախ՝ լեգիտիմության խնդիր կա, ապա՝ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է, էդ գործով վաղուց անցել են վաղեմության բոլոր տրամաբանական ժամկետները։ Էս ցիրկը սարքվել է ընդամենը մեր ժողովրդին զբաղեցնելու, հերթական անգամ ցույց տալու, թե Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման է ենթարկվում»,-նշեց Նորիկյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանին պետք էր դատել ժամանակին՝ ծանրակշիռ մեղադրանքներով։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
