«Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքն օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է»․ Կարո Ասատրյան

Երեկ «Գոյ» թատրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որ Արդարադատության նախարարության կողմից պարզաբանում են ստացել, ըստ որի՝ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Թատրոնը նշում էր նաև, որ վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը՝ մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը։
Այսօր «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները՝ իրենց փաստաբանի հետ միասին, հավաքվել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մոտ, որպեսզի տնօրենին ներկայացնեն Արդարադատության նախարարության պարզաբանումը և հասկանան իրենց հետագա անելիքը։
Փաստաբան Կարո Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ես փաստում եմ, որ Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է։ Արդարադատության այս գրությունը որպես հավելյալ պարզաբանում է ներկայացվել՝ համաձայն վարչական դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման»։
Ավելի ուշ Սունդուկյան թատրոնի փաստաբանն իր հերթին նշել է, որ Արդարադատության նախարարության պարզաբանումը հիմք չէ՝ բացել «Գոյ»-ի դռները և շարունակել նրա գործունեությունը։
«Գոյ»-ի ներկայացուցիչները զանգահարեցին ոստիկանություն, որպեսզի ոստիկանության աշխատակիցները մոտենան Սունդուկյան թատրոնի մուտքի մոտ՝ նշելով, որ խախտվում են որոշակի իրավունքներ։
Հիշեցնենք՝ այս տարվա մարտին կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը լուծարվել է՝ միավորվելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի տնօրինությունը և դերասանական անձնակազմը որոշումը վիճարկել են դատարանում և սպասում են վճռին։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
65Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
21016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
85815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
51313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61010.09.2026, 16:12