«Երևանի բակերը բարեկարգելու համար նախատեսվել է 4.2 մլդ դրամ, բայց մսխվել է»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի բակերը բարեկարգելու համար շուրջ 4.2 մլդ դրամ են նախատեսել, բայց գումարը մսխել են
Երևան քաղաքի 9%-անոց իշխանությունները բակերի բարեկարգման համար 2024թ․ բյուջեով նախատեսել են 4,279,248,500 (4.2 մլդ) դրամ։
Այս օրերին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով այցելում ենք բոլոր այն բանկերը, որտեղ իրականացվել են «բարեկարգման» աշխատանքներ։
Պատկերն այն է, որ չկա գոնե մեկ բակ, որտեղ իրականացված լինի պատշաճ բարեկարգում։ Բոլոր բակերում առկա են ոռոգման համակարգի, կանաչապատման, լուսավորության և բազում այլ խնդիրներ։
Այս իշխանությունները նույնիսկ չեն կարողանում վերահսկել, որպեսզի աշխատանքները կատարվեն որակով։
Արդեն նոյեմբեր ամիսն է։ 2024թ․ ավարտին մնացել է 2 ամիս։ 4,2 մլդ դրամ նախատեսել են, բայց դեռ բակեր կան, որտեղ նույնիսկ աշխատանքները չեն սկսվել։
Վատ կառավարումն էլ ո՞նց է լինում։ Բայց դե, բյուջեից փող դուրս գրելուց լավ են, իրենց համար գերթանկարժեք պադավատներ գնելուց լավ են, պարգևավճարներ ստանալուց լավ են, քաոսի վերածած տրանսպորտային համակարգից գերշահույթ ստանալուց լավ են»։


«Թարմ ընտրակաշառք՝ կառավարության կողմից». Աննա Կոստանյան
3416:42
«Զորահանդես, որ դարձավ ուրացման գործիք»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4116:06
«Հայրապետիս հորդորն է՝ մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ». Գարեգին Բ
3915:54
«Պարո՛ն վարչապետ, արխային, դու ես անցնելու». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
6115:24
«Օսիպյանը պետք է օր առաջ ազատ արձակվի». Դանիել Իոաննիսյան
4815:12
«Ինչ-որ մարդիկ են ուղարկել, ավտոմեքենայիս պետհամարանիշները նկարել»․ Լուսինե Մարտիրոսյան
5814:30
«Համոզե՞լ ես, որ դու արժանապատիվ ես»․ Լուսինե Մարտիրոսյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5314:18
«13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է». Դավիթ Հովհաննիսյան
5114:00