«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է. «Եթե Նիկոլի ղեկավարած պետություն կոչվածը ունակ չէ իրեն պաշտպանելու նույնիսկ Ադրբեջանից և որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, ուրեմն պետք է ԼՂՀ-ում 2005 թվականին ծնված ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդյան վայրը գրել Ադրբեջան կամ Ադրբեջանից պաշտպանվելու համար եթե պետք է ուրանալ ցեղասպանությունը, եթե պետք է ուրանալ ազգային հերոսներին, եթե պետք է ուրանալ սեփական պատմությունն ու պատմության դասագրքերը հարմարեցնել Բաքվի պահանջներին, եթե պետք է դատապարտել ազգային հերոսի մասին ֆիլմը, եթե պետք է սահմանադրություն փոխել Բաքվի պահանջով ու դաբրոյով, կասե՞ք՝ էս պետության գոյության իմաստը ո՞րն է:
Չէ լուրջ. ի՞նչ իմաստ ունի ունենալ պետություն, որի իշխանությունը չի թաքցնում՝ ունակ չէ պաշտպանվել, ուստի թուրքի դուդուկն ինչ փչի, դրա տակ էլ պարելու է ու իր հետ միասին պարացնելու է 3000 տարվա պատմություն ունեցող մի ամբողջ ժողովրդի:
Չէ լուրջ. 3 միլիոն մարդ մի տարածքի վրա իրար գլուխ են հավաքվել, որ ի՞նչ անեն. այլասերված հարևան ագրեսորի անբարոյական, անսպառ պահանջները բավարարե՞ն ու ռեգիոնալ փալասի կարգավիճակի հետ համակերպվե՞ն:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլը, Ռուբենը, Ալենը, էն անհեր մեծացած իջևանցի դեպուտատը կարող է և ինքնասիրության խնդիր չունեն: Նաև չեմ բացառում, որ ստեղծված վիճակից նույնիսկ հաճույք են ստանում, բայց հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ, որովհետև ազգը պետություն է ստեղծում, որ նախ և առաջ իր հավաքական ինքնասիրությունն ու հավաքական արժանապատվությունը պաշտպանի:
Սա իսկականից անկյունաքարային մետաֆիզիկական հարց է. եթե սրանց գլխավորած պետությունն ի վիճակի չէ պաշտպանվել նույնիսկ Ադրբեջանի նման կիսափթիր պետությունից, արդյո՞ք ընդհանրապես այդ պետությունը գոյություն ունենալու իմաստ ունի: Էլ չասած՝ իրավունք…»:

«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
27Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
50Երեկ, 23:36
Արուսյակ Մանավազյանը ՔՊ պատգամավորների հետ Չինաստան այցի է ուղարկել իր դստերը
37Երեկ, 23:30
«Տիկի՛ն Հակոբյան, կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին». Լիա սարգսյան
62Երեկ, 23:24
«Ադրբեջանցիները վերադառնալու են՝ պահանջելով իրենց տալ Հայաստանի քաղաքացիություն». Արգիշտի Կիվիրյան
63Երեկ, 22:54
««Ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն արված գործերի մասին». Դավիթ Խուդաթյան
63Երեկ, 22:48
«Մի տարի միակ կապավորն եմ եղել նիկոլի ու դրսի աշխարհի հետ. նա Շեյթանի ծնունդ է». Վալյա Շահվերդյան
92Երեկ, 22:24
«ԵՄ-ն միջամտում է Հայաստանի գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը». Զախարովա
122Երեկ, 22:07