«Պատգամավորներից շատերը պետք է նստած լինեին քրեակատարողական հաստատություններում». Էդգար Ղազարյան

«Զավեշտալի է, որ Հայաստանում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումը ծավալվում է մի խորհրդարանում, որը ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման հետևանքով: Առավել զավեշտալի է, որ լսումներ է կազմակերպվում ԱԺ մի մարմնում, որը բացարձակապես չի համապատասխանում ոչ միայն ժողովրդավարության տարրական պահանջներին, այլ անգամ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին, և այս ժամանակահատվածում այստեղ պատգամավորի կարգավիճակ ստացած գործիչներն իրականացրել են այնպիսի ենթադրյալ հանացգործություններ, որ կարծում եմ՝ նրանցից շատերը պետք է նստած լինեին ոչ թե այս դահլիճում, այլ «Վարդաշեն», «Նուբարաշեն» կամ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ այլ քրեակատարողական հաստատություններում»,- այս մասին այսօր՝ ընտրական օրենգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Այս Ընտրական օրենսգրքի հիմնական օրենսդրական հարցը վերաբերում է արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում ընտրական գործընթացին…
Բերեմ պարզ իրավիճակ. ավարտվել են ընտրությունները, սկսվում է ձայների հաշվարկը, և իշխող ՔՊ-ն հայտարարում է արտակարգ դրություն, ասենք՝ կայծակ է եղել և խափանվել է ատոմակայանի գործունեությունը. Հայտարարվում է արտակարգ դրություն և չեղյալ է հայտարարվում ընտրությունների արդյունքները: Կանե՞ն նրանք այդպիսի բան, թե՞ չէ, ենթադրել պետք չէ, պետք է նայել փաստերին: 2020թ. հայտարարված էր հանրաքվեի օր, նշանակված էր հանրաքվեի օր և հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել էր՝ իրականացվելով պինցետով, քաշած արաղով, օտար անձնագրերով մարդկանց կոշիկները լիզելու պատկերացումներով, մեկ այլ ընտրական գործընթացներում իրեն չոբանի շուն հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ: Եվ այդ ժամանակ, երբ որ տեսան չեն կարող հանրաքվեով ունենալ իրենց ցանկալի արդյունքները, կառավարությունը, անհիմն կերպով խախտելով Սահմանադրությունը, հայտարարել է արտակարգ դրություն…»,- հավելեց Ղազարյանը:

«Հեքիաթների նոր շարան է բստրում»․ Արթուր Դանիելյան
014:36
«Սահմանադրական երաշխիքների ետևում թաքնված որոշ մարդիկ պաշտպանում են ոչ թե պետությունը, այլ իրենց ընկերներին՝ կոռուպցիոն կլանների անդամներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2014:18
«Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ զույգը»․ Ագնեսա Խամոյան (լուսանկար)
3314:00
«Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը»․ Խալաֆ Խալաֆով
5813:54
«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5213:31
«Կառավարության փիառ-միջոցառումների իրական հետևանքները»․ Դավիթ Գալստյան
5113:30
«Հ1-ի բացատրությունը էժանագին կռուտիտ էր»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
5313:06
«Որևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6112:54