Խոշոր ավտովթար՝ Մարալիկում

473
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 20:00
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 թ.) և «Isuzu» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1992 թ.). «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ բեռնատարը կողաշրջվել է:
Բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2017 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
11611:24
Շվեյցարիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
504Երեկ, 14:07
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
30410.09.2026, 20:30
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը
77310.09.2026, 17:31
Երևանում՝ Կիևյան կամրջի տակ, Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել
30310.09.2026, 15:36
AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
51610.09.2026, 15:31
Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
20010.09.2026, 11:30
«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS
75510.09.2026, 10:19