Փոփոխություններ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
![]() 615 Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ., 11:30 ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը։ «Նախագծով առաջարկվում է միանվագ արձակուրդային լրացուցիչ վճարները աշխատողներին վճարել մեկ անգամ՝ օրացուցային մեկ տարվա ընթացքում, քանի որ մեկ անգամից ավելի վճարելու դեպքում բեռ է առաջանում պետության վրա։ Եվ առաջարկում ենք, որ եթե միանվագ արձակուրդային վճարը և հիմնական արձակուրդային վճարը վճարվել է արձակուրդի իրավունք ձեռք բերելուց առաջ, ապա այդ տարվա ընթացքում աշխատանքից դուրս գալու դեպքում պետք է հետ գանձել այդ գումարները, ինչպես նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով, սակայն դեպքեր ունենք, որ մեծ գումարների հետ ենք գործ ունեցել և չենք կարողացել հետ գանձել։ Մյուս փոփոխությունը վերաբերում է 4 մարմիններում՝ Սահմանադրական դատարանում, Ազգային ժողովում, նախագահի աշխատակազմում և վարչապետի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների աշխատավարձի հաշվարկին․ գործող օրենսդրությամբ այդ աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի և աշխատողների թվաքանակի արտադրյալով, կառավարությունն առաջարկում է այս չորս մարմիններում ոչ թե ֆոնդերով զսպենք, այլ դրույքաչափերի սահմանաչափով»,- նշել է նա |

«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
459Երեկ, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
707Երեկ, 00:25
Սաուդյան Արաբիան ևս սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. #Bloomberg
855Երեկ, 00:06
«Աշխարհին սպասվում է նավթի և գազի գների նոր իրականություն». Պուտին
58509.03.2026, 20:24
«Ի՞նչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում». Դավիթ Անանյան
30309.03.2026, 18:00
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
72409.03.2026, 11:18
#The_Washington_Post-ը նշել է երկրների ցանկը, որոնք լրջորեն տուժել են Իրանի դեմ պատերազմից
99808.03.2026, 18:02
««Իրական Հայաստանը» որտեղի՞ց է ստանալու իր վառելիքը». Ստեփան Դանիելյան
78106.03.2026, 00:48
