«Մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է». Նիկոլ Փաշինյան
![]() 435 Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ., 15:06 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը: «Արդեն ասվեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոշորացման շատ մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված: Մասնավորապես, կարծում եմ, որ դեռևս քննարկման հարց է համայնքների խոշորացումը շարունակելու, որոշակի բանաձևով ի լրումն հասցնելու հարցը, որն իհարկե որոշակի քննարկումների փուլով պիտի անցնի: Բայց ուզում եմ նաև կիսվել ձեզ հետ, որ վերջին շրջանում մի շարք աշխատանքային քննարկումների և այցերի արդյունքում ես որոշակի լարվածություն ունեմ՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների իրադրության հետ, որովհետև չխոշորացվելու և սուբվենցիոն ծրագրերի մասշտաբի պակասության բերումով, ակնհայտորեն, մենք ճեղք ենք ստանում չխոշորացված և խոշորացված համայնքների միջև: Չնայած՝ սուբվենցիայի համակարգում որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները մեծացնենք, նաև որոշակի այլ դոտացիոն բանաձևերով ենք աջակցություն ցուցաբերում, բայց իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է՝ այս միջոցներով մենք այս ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում: Նրանք, ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ, առաջին հայացքից երևացող հանգամանք է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է՝ կարևոր է, որ լիազորությունների հետ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում տեղի ունենա, ինչը վերաբերում է ոչ միայն ավագանուն և համայնքին, այլ նաև բնակչին և քաղաքացուն: «Պետք է արձանագրեմ, որ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև, և այդ ճեղքը երևում է Հայաստանի շատ քաղաքացիների շեմքից դուրս և շեմքից ներս իրավիճակներում, որովհետև շատ քննարկված հարց է մեզնում հատկապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ: Այստեղ է, որ այս ճեղքն առաջանում է, որովհետև սկսած շքամուտքից, բակից՝ քաղաքացին, մարդն այլևս չունի այն վերաբերմունքը, ինչ վերաբերմունք որ ունի դռնից ներս, որովհետև այդտեղ մեր սոցիալ հոգեբանությունը ձևակերպված է «իմ տունն իմ ամրոցն է» խոսույթի և ասացվածքի ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարական հասարակությունում կառավարման մասով առնվազն պետք է մի փոքր հրաժարվել «իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից կամ մի փոքր այն վերաձևակերպել: «Մենք պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է, որի շեմքից ներս մենք, իհարկե, ունենք անձեռնմխելի իրավունքներ, բայց շեմքից դուրս նաև՝ որոշակի պատասխանատվություն ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած պետություն նույնպես համայնքային կազմակերպման ավելի լայն մի կառույց է: Աղբյուրը` ՀՀ կառավարություն |
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Բելգիայի թագուհի Մաթիլդային
9719:30«Սպարտակ Ղուկասյանը բեռնատարի վարորդից պահանջել է համայնքապատկան գույքը տեղափոխել իրեն պատկանող հանգստյան գոտի». ՔԿ
24315:00Շենգավիթը նոր թաղապետ ունի
14812:18Սիրիայի անցումային շրջանի նախագահը կայցելի Մոսկվա
266Երեկ, 20:34Արամուսում սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
276Երեկ, 16:12Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանում է (տեսանյութ)
188Երեկ, 15:54Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
138Երեկ, 13:48Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը առանձնազրույց են ունեցել
199Երեկ, 11:42